ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
- «Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ» ծրագիրն՝ իրականացված Լաուրա Լախոյանի կողմից
- «Որդան Կարմիրի ուժը» ծրագիրն՝ իրականացված Գալուստ Նանյանի կողմից
- «Խոսենք տիկնիկների միջոցով» ծրագիրն՝ իրականացված «Արեգունի» ՀԿ-ի կողմից
- «Երիտասարդ բնագետները» ծրագիրն՝ իրականացված Լուսինե Շեգունցի կողմից
- «Սովորենք բնապահպանություն անգլերեն լեզվով» ծրագիրն՝ իրականացված Դիանա Թորոսյանի կողմից
- Անտառների վերաբերյալ բնապահպանական դասընթացներ՝ իրականացված Մհեր Աթոյանի կողմից
- Վերմիկոմպոստացման համար բնապահպանական տաղավարի ստեղծում՝ իրականացված Գոհար Մովսիսյանի կողմից
- «Շիկահող» ծրագիրն՝ իրականացված Վարդուհի Օհանջանյանի կողմից
- Կենսաբազմազանության դասընթացներ և հերբարիումի ստեղծում՝ իրականացված Վազգեն Գալստյանի կողմից
- Բնապահպանական դասընթացներ և էքսկուրսիա՝ իրականացված Հրաչյա Հովհաննիսյանի կողմից
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բնապահպանական կրթության ցանցը (ԲԿՑ) հայտարարում է բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի բաց մրցույթ բոլոր հետաքրքրված անձանց համար: Ծրագրերի թեմաները կարող են ներառել ջուր, էներգիա, թափոնների կառավարում/վերամշակում, կենսաբազմազանություն, վտանգված տեսակներ, բնության պահպանություն կամ վերականգնում, էկոհամակարգեր կամ մասնակցի ընտրությամբ այլ բնապահպանական թեմաներ:
Ծրագրի թիրախային խումբը 6-18 տարեկան դպրոցական երեխաներն են: Ծրագիրը պետք է նվիրված լինի տեղական կամ գլոբալ բնապահպանական խնդիրներին: Ընտրող հանձնաժողովը նախապատվությունը կտա այն դիմումներին, որոնք՝
- հետաքրքիր կամ ստեղծագործական մոտեցում ունեն բնապահպանական կրթությանը,
- մարզերից են,
- նպաստում են քաղաքացիական հասարակության և դպրոցների միջև համագործակցությանը,
- ստեղծում են համագործակցություն համայնքների միջև,
- ստեղծում են համագործակցություն կազմակերպությունների միջև,
- շարունակական են և կարող են ընդլայնվել:
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կարող են դիմել բոլոր ֆիզիկական անձիք, տեղական կառավարման մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Նախապատվությունը կտրվի Երևանից դուրս քաղաքներից կամ գյուղերից դիմորդներին: Մասնակցության համար դիմորդը պետք է ուղարկի՝
- նպատակի նամակ,
- լրացված դիմում (դիմումի ձևը կցված է),
- Ձեր անձնական կամ կազմակերպության ինքնակենսագրականը:
Կընտրվեն առավելագույնը 5 հաղթող: Ծրագիրն իրականացնելու համար յուրաքանչյուր հաղթող կստանա միչև 475,000 ՀՀ դրամ:
Դիմորդները կարող են ուղարկել իրենց դիմումները հայերեն կամ անգլերեն՝ ըստ դիմորդի ցանկության:
Ծրագրի ֆինանսավորումն իրականցվում է Նորվեգիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնին տրամադրած դրամաշնորհի միջոցով, որն ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Անհրաժեշտ է բոլոր պահանջվող փաստաթղթերը ուղարկել [email protected] հասցեին, մինչև հոկտեմբերի 8-ը, ժամը՝ 16:00-ն՝ նամակի վերնագրում նշելով “EE micro project competition.” Հարցերի դեպքում խնդրում ենք գրել կամ զանգել Մարինե Ասատրյանին, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի բնապահպանական կրթության և երիտասարդության ծրագրերի համակարգող, հետևյալ հեռախոսահամարով կամ էլ. փոստով՝ 060 61 26 92 կամ [email protected]:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Ստացել ենք 126 դիմում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Դիմումների տեղաբաշխումն ըստ մարզերի հետևյալն է.
- Արագածոտն – 3
- Արարատ – 6
- Արմավիր – 12
- Գեղարքունիք – 13
- Լոռի – 9
- Կոտայք – 10
- Շիրակ – 18
- Սյունիք – 16
- Վայոց Ձոր – 6
- Տավուշ -11
- Երևան – 21
- Արցախ – 1
Ընտրությունը կատարվել է հետևյալ փուլերով.
Փուլ 1 – Դիմում-փաթեթների ամբողջականության դիտարկում: Արդյո՞ք դիմորդը ուղարկել է բոլոր պահանջված փաստաթղթերը: Արդյո՞ք լրացված դիմումի ձևն ամբողջական է: Ոչ ամբողջական կամ թերի/սխալ լրացված դիմումները դուրս են մնացել մրցույթից:
Փուլ 2 –Հայաստանի բնապահպանական կրթության ցանցի անդամներից ձևավորվել է ընտրող հանձնաժողով, որը գնահատել է 2րդ փուլ անցած դիմումներն ըստ հայտարարված չափանիշների:
Ներգրավվել են հետևյալ անդամները.
- Մելանյա Դավթյան, Կրթության ազգային ինստիտուտ
- Քրիստինե Գևորգյան, Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր
- Նվարդ Գևորգյան, Հայաստան ծառատունկ ծրագիր (ATP)
- Շամամ Գևորգյան, «Տապան» Էկո-ակումբ
- Լուսինե Ղարաջյան, GIZ
- Հեղինե Հախվերդյան, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն
- Գայանե Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈւՆԵՍԿՕ-ի” Կրթություն հանուն կայուն զարգացման” ամբիոն
- Լիանա Ներսիսյան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ
- Ռազմիկ Սարգսյան, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
- Ռուզաննա Սիմոնյան, « Փոքրիկ իշխան » կրթահամալիր
- Հասմիկ Տեր-Ոսկանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
- Տիգրան Թովմասյան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան (UNICEF Armenia)
Փուլ 3 – Ընտրող հանձնաժողովը հանդիպման ժամանակ քննարկել է յուրաքանչյուր անդամի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացող դիմումները: Ընտրվել է 10 դիմում: Ի սկզբանե նախատեսված էր հովանավորել 5 հաղթողների, բայց մենք կփորձենք ֆինանսավորել բոլոր 10 ընտրված դիմումները:
