Դասախոսների միջհամալսարանական այցելություններ
«MARUEEB»՝ էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար» նախագծի իրականացման երրորդ տարվա ընթացքում գործընկեր համալսարանների միջև տեղի կունենան դասախոսական անձնակազմի այցելություններ: Այցելությունները կներառեն՝
- Եվրոպական անդամ համալսարաններից դասախոսների այցեր դեպի գործընկեր համալսարաններ Հայաստանում և Ռուսաստանում:
- Դասախոսների այցեր Հայաստանի գործընկեր համալսարաններից դեպի Ռուսաստանի գործընկեր համալսարաններ և հակառակը:
Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի գործընկեր համալսարանները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) համատեղ կազմակերպում են Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքը: Այս համալսարանները կհյուրընկալեն հրավիրված բանախոսներին ծրագրի գործընկեր համալսարաններից և կկազմակերպեն դասախոսությունների և աշխատաժողովների շարք: 2017-18թթ-ի ընթացքում միջոցառումները կկազմակերպվեն երկու համալսարաններում հերթականությամբ:
Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարք
- 14-17 նոյեմբերի, 2017 թ. – Աշխատաժողով «Կայուն զարգացում. տեսություն և իրականացման մեթոդներ»
- 19-23 մարտի, 2018 թ. –Աշխատաժողով «Ջերմափոխանակման հիմունքներ, էներգաարդյունավետության տնտեսական վերլուծություն և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ»
- 9-13 ապրիլի , 2018թ – Աշխատաժողով «Թվային մեթոդները հիդրոդինամիկայում և էկոլոգիան կապված շինարարության հետ»
- 17-19 ապրիլի , 2018թ – Աշխատաժողով «Վերականգնվող էներգիա և կայուն լուծումներ»
- 2-3 մայիս, 2018 թ. – Ճարտարագիտության և կայունության վերաբերյալ հինգ դասախոսությունների շարք Երևանում
