2016թ.-ի Կայուն էներգետիկայի ակադեմիայի ուշագրավ կողմերից էր մասնակիցների կազմը: Մասնակիցների թվում էին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սյունիքի մարզի ներկայացուցիչների մասնակցությունը հնարավոր դարձավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ, որի Կապանի գրասենյակն աշխատում է տեղական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Ճարտարապետներ
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ Ագնեսա Մելիքսեթյանը
մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։ - Արմեն Մինասյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ է, որը «ՓԱԼԻՄՓԵՍՏ» ճարտարապետական և ճարտարագիտական նախագծային ընկերությունում աշխատում է որպես ճարտարապետ։
Ճարտարագետներ
- Անդրանիկ Առաքելյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս է։
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Արշավիր Գրիգորյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Մասնագիտությամբ ինժեներ-քիմիկոս Արտաշես Արիստակեսյանը, ով նաև ունի բնապահպանական ինժեների մագիստրոսի աստիճան, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Ճարտարագետ Գայանե Գրիգորյանը Երևանի երկրաբանական թանգարանի էկոակումբի նախագահն է։
- Հարություն Ալպետյանը ունի արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան, ներկայումս սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Հովհաննեսը Կարապետյանն ունի մագիստրոսի աստիճան էներգետիկ մեքենաշինության ոլորտում։ Նա նաև «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարն է։
- Կարեն Հովհաննիսյանն ունի մագիստրոսի աստիճան էներգետիկ մեքենաշինության ոլորտում։ Ներկայումս Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանում է բիզնեսի կառավարում։
- Նաիրա Գեժոյանն ունի ճարտարագիտության մագիստրոսի աստիճան էլեկտրաէներգետիկայի ոլորտում։
- Ռուբեն Խաչատրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտ է։
- Սեդա Զոհրաբյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է։
- Երվանդ Շամամյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս է։
Ուսուցիչներ
- Անուշ Մկրտչյանը մասնագիտությամբ ինժեներ է, նաև դասավանդում է ֆիզիկա։ Նա մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման գործընթացին։
- Նարինե Փիլոյանն ունի մագիստրոսի աստիճան բիոֆիզիկայի ոլորտում։ Նարինեն իրականացնում է բիոգազի այրման ծրագիր այն դպրոցում, որտեղ նա դասավանդում է։
- Ֆիզիկայի ուսուցիչ Նելլի Ասոյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Պետական և հանրային աշխատողներ
- Արմեն Շիշանյանն աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում։ Նա մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Արշակ Դավոյանն աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում։
- Սյունիքի մարզպետարանի աշխատակից Արթուր Արզումանյանը քաղաքաշինության մասնագետ է, որը ներկայումս աշխատում է մարզում իրականացվող էներգիայի արդյունավետ կիրառման ծրագրերի ուղղությամբ։
- Նուբար Օհանյանն աշխատում է Ագարակի քաղաքապետարանում։
- Դիանա Գրիգորյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունում։ Նա նաև Երևանի քաղաքապետարանի «Խելացի քաղաք և քաղաքաշինություն» հանձնաժողովի անդամ է։
- Գարեգին Գաբրիելյանն աշխատում է Քաջարանի քաղաքապետարանում։
- Իվան Դինունցը ճարտարապետ է, աշխատում է Գորիսի քաղաքապետարանում։
- Կարեն Գրիգորյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին, Կապանի քաղաքապետարանի աշխատակից է, աշխատում է շենքերի էներգետիկ արդյունավետության ուղղությամբ։
- Տանյա Արզումանյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում, որտեղ գլխավորում է Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչությունը։ Վանիկ Սարգսյանն աշխատում է Մեղրիի քաղաքապետարանում։
Ուսանողներ
- Անի Սարգսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է։
- Քրիստ Պողոսյանը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող է, սովորում է միջազգային հարաբերություններ բաժնում։
- Էրիկ Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող է, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Մարիամ Ծատուրյանը Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտի ուսանող է, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Դիվանագիտություն
- Լուսինե Քալանթարյանը Երևանի պետական համալսարանի տարածաշրջանային քաղաքականության մագիստրոս է, ինչպես նաև սովորել է Հայասանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում։
Կայուն զարգացում և բնապահպանական պլանավորում
- Գոհար Շահինյանը հետազոտող է, ունի երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում մագիստրոսի որակավորման աստիճան, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Հրաչյա Հարությունյանը ունի մագիստրոսի աստիճան Հայ-ռուսական սլավոնական համալսարանից՝ հանրային կառավարում մասնագիտությամբ։ Աշխատում է պերմատնտեսության ոլորտում, իրականացնում է կայուն ապրելակերպը խթանող ծրագիր։
- Սոֆյա Գեղամյանը Կոմենիուսի համալսարանի լանդշաֆտային էկոլոգիա ֆակուլտետի բնապահպանական պլանավորում և կառավարում բաժնի ասպիրանտ է, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Վաճառք և ֆինանսներ
- Սամվել Կարապետյանն աշխատում է վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ֆինանսավորման, ծրագրի գնահատման և էներգետիկ աուդիտի ոլորտում։ Մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
- Վահե Պետրոսյանը աշխատում է որպես վաճառքի մենեջեր։ Ուսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության կառավարման բաժնում։
