Խմբերն ավարտեցին իրենց նախագծերը և պատրաստվեցին ներկայացնելու կատարված աշխատանքը 2018թ. դեկտեմբերի 1-ին կայանալիք Եզրափակիչ փառատոնի ընթացքում: Արդյունքում՝ հաղթող նախագծերը վերաբերում էին՝
- Արևային ջերմատաքացուցիչների տեղադրմանը
- Էներգաարդյունավետ լուսավորության տեղադրմանը
- Կայուն էներգետիկայի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը
- Համայնքային մակարդակով հետազոտության անցկացմանը և շենքերի էներգետիկ աուդիտի իրականացմանտը
- Արևային չորանոցների տեղադրմանը
ՋԵՐՄՈՑՆԵՐ, ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՉՈՐԱՆՈՑՆԵՐ. ԴԱՍԸՆԹԱՑ ՃԱՄԲԱՐԱԿ
Օր՝ 2018 թվականի նոյեմբերի 17
Վայր՝ Տիգրան Մեծ 18/2, Ճամբարակ
2018-ի նոյեմբերի 17-ին Գետիկի հովտի բնակիչների, ինչպես նաև դրամաշնորհ ստացած խմբերի համար Ճամբարակում անցկացվեց առանձին դասընթաց: Դասընթացի թեմաներն էին՝
- Շենքերի էներգետիկ աուդիտ
- Ջերմոցների նախագծում, կառուցում և օգտագործում
- Արևային ջրատաքացուցիչների նախագծում, արտադրություն և օգտագործում
Դասընթացը բաղկացած էր գործնական աշխատանքից, դասախոսություններից, ինչպես նաև Գետիկի հովտում ջերմոցների և արևային չորանոցների տեղադրման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկումներից: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան դասընթացի անցկացման վայրում իրականացնելու էներգետիկ աուդիտ:




